Թենիս. 20-ամյա Ելենա Օստապենկոն` Ռոլան Գարոսի կանանց մենախաղի հաղթող
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության («Ռոլան Գարոս») կանանց մենախաղի մրցաշարն ավարտվել է լատվիացի թենիսիստուհի Ելենա Օստապենկոյի հաղթանակով:
Եզրափակչում 20-ամյա թենիսիստուհին, ով զբաղեցնում էր WTA-ի վարկանիշային աղյուսակի 47-րդ տեղը, ուժերը չափեց ռումինացի Սիմոնա Հալեպի հետ և հաղթեց 4:6, 6:4, 6:3 հաշվով:
«Ռոլան Գարոսի» մրցանակը լատվիացի թենիսիստուհին նվաճում էր առաջին անգամ: Այս հաղթանակով Օստապենկոն վաստակեց 2 մլն եվրո գումար և վարկանիշային 2 հազար միավոր: