3 փոխվարչապետների պաշտոններից 1-ը ստանձնելու հավակնություններ ՀՅԴ-ն չունի. Արմեն Ռուստամյան
Կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև քննարկումներ չեն եղել 3 փոխվարչապետների պաշտոններից 1-ը Դաշնակցությանը հատկացնելու առնչությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին՝ ՀՅԴ-ն ունի՞ նման հավակնություններ, ցանկանո՞ւմ է, որ փոխվարչապետների աթոռներից 1-ը տրամադրվի իրենց, Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Ոչ, նման խնդիր չի քննարկվում, ինչ հավակնությունների մասին է խոսքը»:
Ըստ նրա՝ «նման թեմա չկա, դա օդից վերցրած հարց է»:
Նշենք, որ մամուլը տևական ժամանակ է գրում է, թե 3 փոխվարչապետների պաշտոններից մեկը ստանձնելու համար ՀՅԴ-ն բանակցություններ է անցկացնում ՀՀԿ-ի հետ: Ռուստամյանը, սակայն, հավաստիացրեց, թե մամուլում ամեն ինչ էլ կարող է գրվել: