Վրաստանի շրջանները և մայրաքաղաքը տուժել են ուժեղ կարկուտից և անձրևից
Ուժեղ կարկուտը և անձրևը լուրջ վնաս են հասցրել Վրաստանի շրջաններին և մայրաքաղաքին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վրացական հեռուստաընկերություններին:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ երկրի արևելյան մասում եղանակային վատ պայմանները ոչնչացրել են բերքի 70 տոկոսը, վնասվել են գյուղատնտեսական հողերը և այգիները:
Մայրաքաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակում են ուժեղ կարկուտի տեսանյութերը, որի հետևանքով վնասվել են շատ ավտոմեքենաներ:
Հաղորդվում է, որ Թբիլիսիի որոշ թաղամասերում տապալվել են ծառեր, վնասվել են ճանապարհներ:
Տուժած շրջաններում այժմ հաշվարկում են հասցված վնասը: