ԱՄՆ-ում արտադրության է հանձնվել iPhone 8 սմարթֆոնը. լրատվամիջոցներ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան, որոշ տեղեկությունների համաձայն, արդեն արտադրության է հանձնել iPhone 7s, iPhone 7s Plus և iPhone 8 սմարթֆոնները, որոնց ներկայացումն սպասվում է այս տարվա աշնանը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Բենջամին Գեսկինը:
Ակնկալվում է, որ առաջատար iPhone 8 սմարթֆոնը կզինվի ուղղահայաց կրկնակի տեսախցիկով, մատնահետքերի սկաներով և ծայրից ծայր ձգվող էկրանով:
Որոշ տեղեկությունների համաձայն` նորույթը համալրվելու է վերջին սերնդի պրոցեսորով և կարող է ներկայանալ ավելի մեծ չափսերով, քան նախորդ մոդելները: