Ջեյմս Կոմին Կոնգրեսում անցկացվող լսումների ժամանակ 5 անգամ «ստախոս» է անվանել Թրամփին
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին մի քանի ժամ շարունակ ցուցմունքներ է տալիս ԱՄՆ Կոնգրեսում:
CNN-ի փոխանցմամբ` խոսելով Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների մասին` վերջինս ԱՄՆ նախագահին մի քանի անգամ «ստախոս» է անվանել:
Կոմին բարկությամբ է անդրադարձել ՀԴԲ-ում իր աշխատանքի և տիրող «քաոսի» մասին Թրամփի բնութագրին: «Այդ ամենը սուտ է, հիմար և պարզունակ»,- ասել է Կոմին:
Կոմին սուտ է անվանել Թրամփի հետ իր խոսակցության նախագահի ներկայացրած վարկածները, մասնավորապես նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինի և ՌԴ-ի միջև կապերի մասին: