Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ն ու Toyota-ն, վերջինս այրվել է. կա 7 վիրավոր. Shamshyan.com (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլսիյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 24 ԼՍ 420 համարանիշի և Toyota մակնիշի 34 ZN 743 համարանիշի ավտոմեքենաները. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ում հրդեհ է բռնվկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուավորիչ բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր մինչ վիրավորներին կտեղափոխեին հիվանդանոց՝ տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 3 մարտական հաշվարկով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: