«Ալ-Ջազիրան» խոշոր կիբեռհարձակման է ենթարկվել
Հաքերային հարձակման է ենթարկվել «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստատեսային ցանցը, որի կենտրոնակայանը գտնվում է Քաթարի մայրաքաղաք Դոհայում:
Ինչպես հայտնում է The Independent-ը`վկայակոչելով լրատվական ցանցի թվիթերյան հաղորդագրությունը, լայնածավալ կիբեռհարձակում է տեղի ունեցել:
«Փորձել են ձեռնարկվել կիբեռհարձակում իրականացնել «Ալ Ջազիրայի» վրա, սակայն մենք պայքարում ենք դրա դեմ և ներկա պահին բոլոր մեր ստորաբաժանումներն աշխատում են», - ասել է ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նշվում է, որ կիբեռհարձակումն ուղղված է եղել բոլոր համակարգերի դեմ, այդ թվում` վեբ-կայքերի և սոցցանցերի: