Ռուսաստանի եկամուտները նավթի արտահանումից աճել են 1.5 անգամ
Ռուսաստանը հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում գնային առումով 53.9 տոկոսով մեծացրել է նավթի արտահանման ծավալները` հասցնելով դրանք 30. 387 մլրդ դոլարի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը:
Ինչպես հայտնի է դարձել, հաշվետու ժամանակահատվածում նավթի արտահանման ծավալները կազմել են 82.502 մլն տոննա:
ԱՊՀ երկրների նավթի արտահանումից ստացված եկամուտներն աճել են 5.1 տոկոսով և կազմել են 1582 մլրդ դոլար: