Արիկ Բամբիր. Ամեն մեկիս մեջ էլ քնած, արթնացող կամ արթնացած մի վիշապ կա
Նոյեմբերի 4-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «Վիշապ» անսամբլի համերգն է, որը կազմակերպել է TM Production-ը: «Վիշապի» կազմում են Արիկ Բամբիրը, Արենի Ագբաբյանը, Արտյոմ Մանուկյանը (որը Երևանում է Թումոյի հրավերով), Էդուարդ Հարությունյանն ու Հայկ Կարապետյանը: PAN-ը զրուցել է Արիկ Բամբիրի հետ անսամբլի ու երևանյան համերգի մասին, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել փորձը: