Մեծ տասնյակ. 2016-ի ամենասպասված համակարգչային խաղերը
Վերջին մի քանի տարիները վճռորոշ էին համակարգչային խաղերի ինդուստրիայի համար: Բջջային հարթակների աճող ճնշումն ու մրցակցությունը ստիպում են «խաղագործներին» ոչ ստանդրատ լուծումներ որոնել` հաճախ հերթական խաղի ստեղծումը վերածելով տևական արտադրական պրոցեսի, որն ավարտվում է կամ նոր գլուխգործոցի թողարկմամբ, կամ լիակատար ձախողմամբ: Տեսախաղերի ինդուստրիայի փոխակերպումը հատկապես նկատելի կլինի ընթացիկ տարում` աճող դիտարժանության հետ մեկտեղ, խաղերը կառաջարկեն գրեթե ամբողջական ընկղմում գործընթացի մեջ: Դրան կնպաստի վիրտուալ իրականության տեխնոլոգիայի վերածնունդը, որի համար խաղերը նոր-նոր են ստեղծվում տարբեր ստուդիաների ընդերքում: