Ինչպես է IBM-ն աջակցում հայկական ստարտափների էկոհամակարգի զարգացմանը
![Ինչպես է IBM-ն աջակցում հայկական ստարտափների էկոհամակարգի զարգացմանը](http://media.pn.am/media/issue/199/769/photo/145x145_thumb_photo_199769_f179168b7.jpg)
Նորարար տեխնոլոգիաների զարգացումը փոխում է բիզնես վարելու բուն էությունը: Փոփոխություններ են տեղի ունենում կյանքի բոլոր ոլորտներում` սկսած կրթություն ստանալուց մինչև աշխարհին ներկայանալու ձգտումը: Անցյալում բիզնեսակենտրոն շուկան այսօր կենտրոնանում է հաճախորդի վրա: «Ժամանակակից իրողության պայմաններում «խելացի բիզնես» վարելու համար անհրաժեշտ է կարողանալ վերլուծել մեկ կոնկրետ հաճախորդի բոլոր ցանկություններն ու տալ նրան համապատասխան շուկայական առաջարկը: IBM համաշխարհային հսկան տրամադրում է բոլոր գործիքներն ու լուծումները, որոնք թույլ են տալիս բիզնես գործընթացներն առավել հասկանալի և թափանցիկ դարձնել: Եվ այսօր բոլոր այդ լուծումները մատչելի են հայաստանյան սկսնակ ընկերություններին Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի օգնությամբ: