Յան Գրարուփ. Մարդը կարեկցանքով է տարբերվում կենդանուց
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հայաստանում էր դանիացի ֆոտոլրագրող Յան Գրարուփը: Նա բացեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Դրա շրջանակում կազմակերպված ցուցադրությունն ընդգրկում էր նաև Գրարուփի աշխատանքները՝ արված Ռուանդայի ցեղասպանության, Իրաք-Քուվեյթյան պատերազմի, Սարաևոյի պաշարման տարիներին: