Մանվել Մարգարյան. Մեկ-մեկ ծանոթներս տարբեր երկրներից վերադառնում, ասում են՝ «լուսանկարդ ենք տեսել»
Մանվել Մարգարյանին Խոր Վիրապում բոլորն են ճանաչում, Հայաստանում էլ շատերը գիտեն նրա մասին: Պատճառը տեսանելի է՝ նրա երկար բեղերն են, որոնք հեռվից արդեն երևում են: Վանքի այցելուները, որոնց թվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում, նրան հաճախ են լուսանկարում, ինչի արդյունքում էլ Մանվելի լուսանկարները նաև արտերկրում են հայտնվել: PAN Photo-ն լուսանկարել է Խոր Վիրապի պահակին, իսկ PAN-ը պարզել նրա հայտնի բեղերի պատմությունը, ինչպես նաև իմացել, թե երբ ու ինչպես հայտնվեց վանքում: