Մարիխուանայով սրճարան Հայաստանի սահմանի՞ն, անհամբեր սպասում եմ. Վրաստանում մարիխուանայի ապաքրեականացմանը հասած գործիչ
Վրաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 30-ին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը երկրում: Դատարանը բավարարել է 2015-ին ստեղծված «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար: