Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական
«Ամոյանը մեր անվանի մարզիկներից է եւ իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի պաշտոնը: Վստահ եմ, որ նա աչքի կընկնի նաեւ ադմինիստրատիվ աշխատանքում»,- ասել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ամոյանն ասել, որ աշխատելու է ուժերի առավելագույն լարումով եւ ձգտելու է իր գիտելիքները ներդնել հայկական սպորտի զարգացման գործում. «Լավատեղյակ եմ սպորտում առկա բոլոր խնդիրներին: Այդ ամենն ինձ կօգնի լինել օգտակար հայկական սպորտին նաեւ խորհրդականի պաշտոնում»: