Հոկեյի Աշխարհի չեմպիոնը Շվեդիայի ընտրանին է
Եզրափակչում շվեդներն առավելության են հասել վերջին երկու տարիների ԱԱ-ի չեմպիոն կանադացիների նկատմամբ: Լարված ու դիտարժան հանդիպման հաղթողը որոշվել է հետխաղյա հարվածաշարով: Շվեդները կարողացել են հաղթել 2:1 հաշվով ու 10-րդ անգամ դարձել Աշխարհի չեմպիոն:
Երրորդ տեղը գրավել է Ռուսաստանի թիմը, որն ուժեղ է եղել Ֆինլանդիայից:
ԱԱ-ի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են Անդրեյ Վասիլեւսկին (Ռուսաստան), Քոլթոն Փարայկոն (Կանադա), Դենիս Զայդենբերգը (Գերմանիա), Արտեմի Պանարին (Ռուսաստան), Ուիլյամ Նյուլանդեր (Շվեդիա) եւ Նեթան Մաքինթոն (Կանադա):
Լավագույն խաղացողներ են ճանաչվել Վասիլեւսկին, Զայդերբերգը եւ Պանարինը:
Հոկեյի Աշխարհի առաջնության հանդիպումները տրիբունաներից հետեւել են ավելի քան 600 հազար երկրպագուներ: Այս ցուցանիշով Փարիզն ու Քյոլնը զիջում են միայն 2015 թվականի ԱԱ-ին (մոտ 742 հազար երկրպագու):