Մրցակցությունից դուրս «Յուվեն». 6-րդ տարին անընդմեջ Իտալիայի չեմպիոն
37-րդ տուրի խաղում թուրինցիները 3:0 հաշվով առավելության են հասել «Կրոտոնեի» նկատմամբ ու առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովել չեմպիոնությունը: Գոլերի հեղինակ են դարձել Մարիո Մանջուկիչը, Պաուլո Դիբալան ու Ալեքս Սանդրոն:
2-րդ տեղում ընթացող «Ռոման» արդեն 4 միավոր է զիջում «Յուվենթուսին»:
Ծեր Սինյորան 33-րդ անգամ է տիրացել երկրի չեմպիոնի կոչումին, այս մրցաշրջանում թիմը հաղթել է նաեւ Իտալիայի գավաթը, իսկ հունիսի 3-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում մրցելու է «Ռեալի» հետ: