Հայաստանի առաջնության ավարտին մնացել է երկու տուր
Մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Բանանցի» դարպասը:
«Արարատ»-«Շիրակ» դիմակայությունում գյումրեցիները հաղթել են 3:2 հաշվով, իսկ «Գանձասար-Կապան»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
Հայաստանի առաջնությունը շարունակում է գլխավորել «Ալաշկերտը», որն ունի 58 միավոր: Երկրորդ տեղում «Գանձասար-Կապանն» է (53 միավոր), երրորդ՝ «Շիրակը» (52 միավոր):