Հայ սամբիստները ԵԱ-ում 8 մեդալ են նվաճել
Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:
Մարզական սամբոյում առաջին տեղը գրավել է Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Արթուր Սահակյանը (62 կգ) ելույթն ավարտել է 2-րդ տեղում, Մաքսիմ Մանուկյանն (57 կգ) ու Արսեն Ղազարյանը (74 կգ)՝ 3-րդ:
Մարտական սամբոյում եւս Հայաստանն ունեցել է մեդալներ: Գրիգոր Մխիթարյան (52 կգ)՝ արծաթ, Հարություն Սարգսյան (57 կգ), Կոլյա Կարապետյան (62 կգ) եւ Էդգար Մեհրաբյան (90 կգ)՝ բրոնզ: