ՄՅՈւ-ն Անգլիայում 6-րդն է, 3 օրից թիմին սպասվում է կարեւոր հանդիպում
Առաջնության վերջին տուրում Ժոզե Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն է տվել թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեծ մասին: Առաջատարները պատրաստվում են մայիսի 24-ին «Այաքսի» դեմ կայանալիք Եվրոպայի Լիգայի եզրափակչին:
38-րդ տուրում «Քրիստալ Փելեսի» դեմ խաղում հիմնականում 2-րդ կազմի ֆուտբոլիստներն են եղել, նրանց թվում էլ նորեկներ Ջոշ Հարոպն ու Դեմի Միտչելը: Հենց Հարոպն էլ 15-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: 2-րդ գնդակը խփել է Պոլ Պոգման:
Անգլիայի առաջնության վերջին տուրում խաղարկվել են Չեմպիոնների Լիգայի 2 ուղեգրեր, որոնց 3 թիմեր են հավակնել՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլն» ու «Արսենալը»: Արսեն Վենգերի թիմն այդ պայքարից դուրս է մնացել ու զբաղեցրել 5-րդ տեղը:
Անգլիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահովել էր «Չելիսին», 2-րդը «Տոտենհեմն» է: