Հունիսի 5-ից Լեւոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերմրցաշարին
Նրանց թվում են Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Անիշ Գիրին (Հոլանդիա):
Մեկնարկային օրը շախմատիստները բլից մրցաշարի կմասնակցեն: Դասական շախմատի մրցաշարի 1-6-րդ տուրերը կկայանան Clarion Hotel Energy-ում, իսկ 7-9-րդ տուրերը՝ Stavanger Concert Hall-ում: