Քրիշտիանու Ռոնալդուին կարելի է վարձակալել 1 մլն եվրոյով
Ռոնալդուի ընկերակցությունը վայելել ցանկացողները 4 ժամվա համար պետք է վճարեն 1,08 մլն եվրո:
Այդ ընթացքում թույլատրվում է 5 մարզաշապիկ ստանալ ֆուտբոլիստի ստորագրությամբ, լուսանկարվել նրա հետ, սոցցանցերում 2 գրառում կատարել ու 1 օրվա ընթացքում օգտագործել նրա անունը գովազդում:
Նշվում է, որ այդ ծառայությունից 2013 թվականին օգտվել է Սաուդյան Արաբիայի ընկերություններից մեկը, հաղորդում է Mirror-ը: