Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր օժանդակություն կստանա
Կարեւորելով համագործակցության շարունակականությունը՝ նախարար Արտեմ Ասատրյանը արժեւորել է նախորդ հուշագրի շրջանակներում անցած 10 տարիների ընթացքում կատարված աշխատանքները եւ վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության պայմանների եւ երեխաների կյանքի որակի բարելավմանը:
Հուշագրի համաձայն, Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքն ավելի հասանելի եւ մատչելի կդառնա սահմանափակումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամը նաեւ կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար: