Մոուրինյո. Մենք «Յունայթեդն» ենք ու միշտ փորձում ենք հաղթել
Թիմերի առաջին հանդիպումը 1:1 հաշվով է ավարտվել, ու ամեն ինչ վճռվելու է Մանչեսթերում:
Մանկունիացիները վճռական են տրամադրված, դա երեւում է նաեւ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերից.
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք»: Ցանկացած մրցաշարում, որ հանդես ենք գալիս ամեն ինչ անում ենք հաղթելու համար: Վայելելք խաղը»:
Թիմը կորուստներով է մոտենալու «Անդերլեխտի» դեմ խաղին: Խուան Մատան, Քրիս Սմոլինգն ու Ֆիլ Ջոնսը դեռ շարքից դուրս են, իսկ ահա Ուեյն Ռունին արդեն ապաքինվել է:
«Նա աշխատում է, բարելավում վիճակը, եթե այսօր պատրաստ լինի, դուրս կգա խաղադաշտ: Ռունիի փորձը շատ կօգնի թիմին»,- ավելացրել է մարզիչը: