Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Էրազմուս+․ սովորել արտասահմանում, աշխատել Հայաստանի համար

Էրազմուս+․ սովորել արտասահմանում, աշխատել Հայաստանի համար

Եվրոպական Միությունը հսկայական նշանակություն է տալիս երիտասարդական ծրագրերին, ընդ որում ոչ միայն ԵՄ երկրներում, այլեւ Եվրոպական Հարեւանության։ Երիտասարդական, կրթական, փոխանակման ծրագրերի բազմազանությունն ապացուցում է, որ ԵՄ-ն ապագայի իր հույսերը կապում է կրթված, բազմակողմանի զարգացած եւ միմյանց հարգող երիտասարդների հետ։&nbsp;&nbsp;&nbsp;

Այդ ծրագրերից ամենահինը եւ թերեւս ամենաարդյունավետը Էրազմուսն է, որն այս տարի նշում է իր 30-ամյակը։

Դավիթ Պիպոյանը, ով տարիներ առաջ մասնակցել է Erasmus Mundus Alrakis II PhD ծրագրին, շեշտում է, որ Էրազմուսը իրեն ոչ թե տվեց, այլ դարձրեց․

&laquo;Այն ինձ համար ոչ թե կրթաթոշակ էր, որն ինձ թույլ տվեց արտերկրում ուսանել, այլ Էրազմուսի մեծ ընտանիքի անդամ դառնալու բացառիկ հնարավորություն էր, որը դարձավ կյանքի մի մաս, ավելին՝ կարողացավ փոխել կյանքի հունը, մասնագիտական կողմնորոշվածությունը եւ դարձրեց միանգամայն նոր արժեհամակարգի կրող&raquo;։

Պիպոյանը երկու անգամ է մասնակցել ծրագրին, եւ երկու անգամն էլ Իտալիայի Տուշայի համալսարանում՝ Ագրոպարենային համակարգերի ինովացիայի եւ կենսատեխնոլոգիաների դեպարտամենտի սննդամթերքի անվտանգության եւ սնուցման լաբորատորիայում որպես դոկտորական հետազոտող՝ Նիկոլո&nbsp; Մերենդինոյի ղեկավարությամբ:
[[gallery1]]
&laquo;Մեծ դժվարություններով, սակայն կարողացանք դոկտորանտուրայի բարձրագույն խորհրդին համոզել, որ հետազոտության օբյեկտ հանդիսանա Հայաստանը: Ողջ հիմնավորումն այն էր, որ սննդի սպառման արդյունքում մարդու առողջության ռիսկի գնահատման աշխատանքներ Հայաստանում չեն իրականացվել: Բարեբախտաբար, խորհուրդն ընդառաջեց, եւ երեք տարի արտերկրում աշխատել եմ Հայաստանի համար&raquo;:

Այժմ Դավիթ Պիպոյանը ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարն է: Հենց այստեղ է նա կիրառում Իտալիայում ստացված ողջ գիտելիքը:

&laquo;Եթե հաշվի առնենք միջազգային մարտահրավերները եւ գիտելիքի փոխանցման կարեւորությունը, ապա կարող ենք ասել, որ Էրազմուսը ծառայեց իր նպատակին, ստացած ողջ գիտելիքը ծառայում է Կենտրոնին: Դոկտորական ատենախոսությունս պաշպանել եմ Հռոմի կենսաբժշկության համալսարանում եւ ստացել սննդագիտության դոկտորի կոչում, բայց անգամ եթե դիպլոմս &laquo;գողանան&raquo;, միեւնույն է, այն հուշերը, որոնք ինձ ուղեկցում են ամեն օր, ինձնից վերցնել չեն կարող&raquo;:



Քրիստինա Սարգսյանը, ով մասնակցել է Erasmus Mundus Master Course-ին, ասում է, որ European Masters in Lifelong Learning: Policy and Management (MA LLL) ծրագրում սկսեց սովորել, երբ մասնագիտական &laquo;սանդուղքով&raquo; բավականին բարձրացել էր՝ սկսելով դպրոցական եւ համալսարանական դասավանդումից, անցում կատարելով դեպի գործընկերների վերապատրաստում ու որոշ ժամանակ էլ տեղավորվելով սանդուղքի հետազոտական աստիճանին:

&laquo;Թեեւ միշտ տառապել եմ կատարելապաշտությամբ, երիտասարդության իդեալիզմը թույլ էր տալիս առաջին երկու աստիճանին որոշակիորեն ինքնավստահ զգալ: Իսկ երրորդում կաղում էի. ոլորտային քաղաքականության (policy) վերլուծության համար անհրաժեշտ էր երեւույթների ավելի լայն ընկալում, հայացք վերեւից, որտեղից հնարավոր կլիներ նկատել փոխկապակցվածություններ ու գործոնների փոխ- կամ ոչ- ազդեցություններ: Սակայն այդ անելու համար ինձ՝ կարճատեսիս (նաեւ բառիս բուն իմաստով) գիտելիքի ու փորձի պակասը նեղում էր&raquo;:

Իռենա Գրիգորյանը 2011-2013 թվականներին ամբողջական կրթաթոշակով Գերմանիայում, Նորվեգիայում եւ Սլովենիայում ուսանել Է Միգրացիա եւ միջմշակութային հարաբերություններ համատեղ մագիստրոսական ծրագրում (European Master in Migration and Intercultural Relations), որն Էրազմուսի առաջին եվրոպական-աֆրիկյան ծրագիրն էր․
[[gallery2]]
&laquo;Էրազմուսի փորձն անգնահատելի էր ակադեմիական, մասնագիտական եւ անձնական որակներիս զարգացման առումով: Նախ՝ ձեռք բերեցի արդիական եւ առանձնահատուկ մասնագիտություն, որի շնորհիվ կարող եմ աշխատել միգրանտներին, փախստականներին, տեղահանված անձանց, սփյուռքին, ինքնությանը, մշակույթների հաղորդակցմանը վերաբերող ոլորտներում, որոնք այնքան առանցքային են Հայաստանում եւ աշխարհում: Բացի այդ, բարձր եմ գնահատում մասնագիտությունս, քանի որ այն կիրառելի է եւ մարդասիրական, եւ զարգացմանն ուղղված ծրագրերում&raquo;:

Իռենայի խոսքով, Էրազմուսի փորձը երբեք կրթությամբ չի սահմանափակվում.

&laquo;Այն քեզ վերաձեւում-վերասահմանում է որպես անհատ, ընդլայնում մտահորիզոնդ, սովորեցնում գնահատել աշխարհի բազմազանությունը, հարստացնում նոր ընկերներով ու ճամփորդ լինելու արտոնությամբ, կոփում ինքնուրույն ու ինքնաբավ ապրելու առումով, սովորեցնում հաշտ ու խաղաղ ապրել այլ մշակույթների ու ինքդ քո ինքնության հետ&raquo;:

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ասում է, որ նոր ծրագիրը, որը գործելու է մինչեւ 20120 թվական, փոխարինում եւ համախմբում է ընթացիկ 7 ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը: Իր նպատակներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականացնում է հետեւյալ գործողությունները`

1․ Անհատների ուսումնական շարժունություն
2․ Նորարարությանը միտված համագործակցություն եւ լավագույն փորձի փոխանակում
3․ Աջակցություն քաղաքական բարեփոխումներին
4․ Ժան Մոնեի գործողություններ
5․ Գործողություններ սպորտի ոլորտում
[[gallery3]]
Նրա խոսքերով, Էրազմուս+-ը նոր հնարավորություններ է տվել երիտասարդներին, այդ թվում հայաստանցի, ուսանել եվրոպական առաջատար բուհերում։ Հայաստանի բուհերը գործնականում միայն 2015թ․ կեսից են միացել ծրագրին, սակայն արդեն այս պահի դրությամբ նախանշված է շուրջ 1000 երիտասարդի մասնակցությունը Էրազմուս+-ի միջոցառումներին։

Այս ընթացքում Հայաստանի բուհեր 700 ուսանողներ եւ աշխատակիցներ Եվրոպական Միությունից դրամաշնորհ են ստացել մինչեւ 2018թ․ հուլիսի վերջը Էրազմուս+ ծրագրով սովորելու եւ վերապատրաստվելու նպատակով։
&nbsp;
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրերի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը, իր հերթին, նշում է, որ ծրագրի հայաստանցի մասնակիցների բացարձակ մեծամասնության համար Էրազմուսը կյանքը փոխող փորձառություն է եղել, նրանցից շատերը հենց այս ծրագրի շնորհիվ են կարողացել արտասահմանում կրթվել, ձեռք բերել նոր կապեր, ծանոթություններ օտարերկրյա հասակակիցների շրջանում, ծանոթանալ տվյալ երկրի կրթական մոդելին, զարգացնել լեզվական հմտությունները, ուսումնասիրել այդ երկրի մշակույթը, ավանդույթները եւ ամբողջական պատկերացում կազմել եվրոպական կրթական համակարգի մասին։

Դավիթ Ալավերդյան

Հոդվածը գրվել է EU Neighbours east նախագծի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերն ու կարծիքները հեղինակինն են։

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Спортсмены Архангельска, Новодвинска и Северодвинска приняли участие в празднике «Здоровье для северян»



Жизнь

Около 200 учащихся школ и ссузов, а также дошкольников стали участниками Всероссийской акции «Неделя без турникетов» на предприятиях филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис».






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В России замечен доступный кроссовер по цене Lada Granta: что о нем известно?





Путин в России и мире
Москва

Путин посетил пасхальную службу в храме Христа Спасителя в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Русских заявил о субсидировании новых авиарейсов до Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

"Вальс Победы" покажет Театр Ульгэр в честь Дня Победы, Россия, Культура Дети, Концерт



Москва

Андрей Воробьев поздравил верующих с Пасхой

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net