Հայաստանում մեկնարկել են ՌԴ ավիացիայի եւ ՀՕՊ ուժերի վարժանքները
Դաշտային պայմաններում՝ «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորավարժաններում զինծառայողները կկատարեն զենիթահրթիռային համալիրների հաշվարկների գործակցության կարգը՝ օդային թիրախները գրավելու եւ հսկելու առումով:
Զենիթային զորքերի զինծառայողները պայմանական հակառակորդի արհեստական թիրախների ուղղությամբ էլեկտրոնային հարվածներ կկատարեն:
Վարժանքներին մասնակցում է շուրջ 500 զինծառայող եւ ավելի քան 100 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում եւ Бук-М1-2, С-300В զենիթահրթիռային համալիրներ, МиГ-29, կործանիչներ, Ми-24П եւ Ми-8МТ ուղղաթիռներ: