Հայաստանի ձյուդոյի հավաքականը ապրիլի 20-ից մասնակցելու է ԵԱ-ին
Հայաստանի ընտրանին Սոչիում 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում, որտեղից էլ մեկնելու է մրցավայր:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի գլխավորությամբ ԵԱ-ում հանդես են գալու Հովհաննես Դավթյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը, Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ) եւ Սոսե Բալասանյանը (52 կգ):
Վերջերս կայացած Եվրոպայի Գավաթի խաղարկությունում Բալասանյանը հաղթող էր դարձել, իսկ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճել: