ԵԱ-ում Հայաստանը ներկայացնելու են 8 ազատ ոճայիններ
Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին մասնակցած 11 ըմբիշբներից ընտրել է մայիսի 2-7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցներին:
Mediamax Sport-ին նա հայտնել է, որ ԵԱ-ում հանդես են գալու Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Գեորգի Կետոեւն (97 կգ) ու Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Ապրիլի 9-ից ազատ ոճայինները ԵԱ-ին կշարունակեն պատրաստվել Երեւանում: