Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հաճոյասեր ընթերցող Բորխեսի «Հավերժության պատմությունը»

Հաճոյասեր ընթերցող Բորխեսի «Հավերժության պատմությունը»

&laquo;Սարգիս Խաչենց&raquo;, &laquo;Փրինթինֆո&raquo;&nbsp; եւ &laquo;Անտարես&raquo; հրատարակչությունները հրատարակել են Խորխե Լուիս Բորխեսի &laquo;Հավերժության պատմություն&raquo; մեծածավալ ժողովածուն: Թարգմանիչ, առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակ Հասմիկ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ &laquo;Սարգիս Խաչենց&raquo; հրատարակչության հետ միասին ընտրել են ժողովածուի գործերը, ներկայացրել ենք դրանք արգենտինական &laquo;SUR&raquo; ծրագրին, որը հովանավորում է արգենտինացի հեղինակների թարգմանությունները, եւ ստացել ենք հանձնաժողովի հավանությունը:

-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել ժողովածուն կազմելիս: Բարդ չէ՞ր Բորխեսի հսկա ժառանգությունից ընտրություն կատարել:

- Բորխեսի գրական ժառանգությունը, իսկապես, հսկայական է. ընտրությունը կատարելիս առաջնորդվել ենք մի սկզբունքով՝ ժողովել ոչ գեղարվեստական երկերը՝ դասախոսությունները, էսսեները, ինքնակենսագրությունը: Գիրքը բավականաչափ ամբողջական պատկերացում է տալիս Բորխեսի ոչ գեղարվեստական արձակի մասին:

Անգլիալեզու ժողովածուներից բացի՝ 1996 թվականին &laquo;Էմեսե&raquo; հրատարակչության լույս ընծայած իսպանալեզու լիակատար չորսհատորյակից ի մի ենք բերել դասախոսությունների եւ էսսեների բոլոր ժողովածուները, որոնք ներկայացրել ենք ամբողջապես, առանց կրճատումների:
[[gallery1]]
Գրողի ոչ գեղարվեստական արձակից սույն ժողովածուից դուրս են մնացել են թերեւս միայն հոդվածներն ու առանձին գրախոսությունները, որոնց անպայման կանդրադառնանք հետագայում: Նախատեսում ենք ձեռնարկել նաեւ գրողի գեղարվեստական էսսեների, պատմվածքների, &laquo;Հորինված էակների գրքի&raquo; եւ բանաստեղծությունների թարգմանությունը:

- Գրքում տեղ են գտել նաև թարգմանություններ անգլերենից: Ո՞ր գործերն են դրանք:

- Խիստ կարեւոր ենք համարել թարգմանությունը բնագրից: Ժողովածուի ընդգրկած գրքերից հինգի բնագիրն իսպաներեն է (&laquo;Հավերժության պատմություն&raquo;, &laquo;Նոր հետազոտություններ&raquo;, &laquo;Յոթ երեկո&raquo;, &laquo;Ինը դանթեական էսսե&raquo;, &laquo;Բորխեսը՝ բանավոր&raquo;), երկուսինը՝ անգլերեն: Անգլերենը Բորխեսի ընտանիքի առօրյա շփման լեզուներից էր&nbsp; (գրողի տատն անգլուհի էր), դա ընթերցանության նրա նախընտրած լեզուն էր, նա բանաստեղծություններ է գրել անգլերեն: 1967-68 թվականներին Բորխեսը հրավիրվել է դասախոսությունների շարք կարդալու Հարվարդի համալսարանում: Անգլիալեզու այդ դասախոսություններն էլ կազմում են հատորի &laquo;Բանաստեղծության արհեստը&raquo; (This Craft of Verse) ժողովածուն: Անգլերեն է նաեւ &laquo;Ինքնակենսագրական էսսեի&raquo; (An Autobiographical Essay) բնագիրը, որն արդեն կուրացած Բորխեսը թելադրել է իր ամերիկացի թարգմանիչ Նորման Թոմաս դի Ջովաննիին:
[[gallery2]]
- Բորխեսի դասախոսությունները, էսսեներն ի՞նչ թեմաներ են ներառում:

- Բորխեսի ոչ գեղարվեստական երկերն անդրադառնում են համաշխարհային գրականության, մշակույթի, կրոնի եւ փիլիսոփայության տարատեսակ հարցերին: Ժողովածուի թերեւս ամենից հաճախադեպ նյութերից են ժամանակը, թարգմանությունը, քերտողական արվեստն ու արտահայտչամիջոցները, տարբեր ժողովուրդների դիցաբանությունն ու բանահյուսությունը: Ժողովածուն ընդգրկում է արգենտինյան, եվրոպական, արեւելյան գրականության տարբեր հեղինակների եւ առանձին գործերի նվիրված մի քանի տասնյակ էսսե: Դրանցից մի քանիսն անկյունաքարային են. &laquo;Հազար ու մի գիշերը&raquo; ծնունդ է տվել տարբեր էսսեների, իսկ Դանթեի &laquo;Աստվածային կատակերգությունը&raquo; մի ամբողջ ժողովածուի նյութ է դարձել:

- Բորխեսն իր գրականության մեջ հազվադեպ է անդրադառնում անձնական դրվագների, և այնուամենայնիվ, նրա գրականության մեջ&nbsp; արտահայտվո՞ւմ է գրողի ինքնությունը: Եվ ի՞նչ է տալու այդ իմաստով ընթերցողին նրա &laquo;Ինքնակենսագրական էսսեն&raquo;:

- Իսկապես, Բորխեսի գրականությունն աչքի է ընկնում անձնական դրվագների բացակայությամբ, նույնիսկ բանաստեղծություններից շատերը զուսպ են, արձակին մոտ: Այս առումով &laquo;Ինքնակենսագրական էսսեն&raquo; բացահայտում է գրողի մասին այլ աղբյուրներում չհանդիպող նոր հանգամանքներ, հետաքրքիր դրվագներ: Հայ ընթերցողի ուշադրությունից չի վրիպի, որ Բորխեսի մայրը ամուսնու մահից հետո իսպաներեն է թարգմանել Վիլյամ Սարոյանի &laquo;Մարդկային կատակերգությունը&raquo; եւ արժանացել Արգենտինայի հայ համայնքի բարձր գնահատանքին: Էսսեում ներկայացված են Բորխեսի ընտանիքը, մանկությունը, պատանեկությունը, իբրեւ գրողի կայացումը՝ համեմված բորխեսյան ուրույն հուզականությամբ եւ հումորով:
[[gallery3]]
Ինքնակենսագրության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում տվյալ ժամանակաշրջանում գրողի ընթերցած գրքերն ու նրան հանդիպած գրական գործիչները, որոնց թողած տպավորությունը Բորխեսի պարագայում եւս պետք է դասել անձնական ապրումների շարքը: Մյուս կողմից՝ անձնական հուզիչ մոտիվներ կան նաեւ ժողովածուի մյուս՝ &laquo;Կուրություն&raquo;, &laquo;Բանաստեղծի հավատամքը&raquo; էսսեներում:

- Գրքի առաջաբանում նշել եք, որ Բորխեսն իրեն համարում է առաջին հերթին ընթերցող: Ավելին` ընդունված է Բորխեսին համարել աշխարհի բոլոր ագզային գրականությունների գիտակ եւ բոլոր գրքերի ընթերցող: &laquo;Ընթերցողը&raquo; տեսանելի՞ է նրա գործերում:

- Ընթերցողը տեսանելի է մշտապես: Ընդ որում՝ Բորխեսը միշտ շեշտում է իր՝ հաճոյասեր ընթերցող լինելու հանգամանքը. նա ուսանողներին խորհուրդ էր տալիս կարդալ միայն հետաքրքրող գրքերը եւ չշարունակել ընթերցանությունը, եթե գիրքը չի գրավում, քանի որ &laquo;ընթերցանությունը երջանկության տեսակ է, իսկ երջանկությունը պարտադրված լինել չի կարող&raquo;: Իր սեփական երկերը ողողված են գրականության պարգեւած երջանկությամբ. նա ընտրում է այն թեմաները, որոնք խանդավառում են իրեն, արդյունքում վարակում է ընթերցողին&nbsp; իր հետաքրքրասիրությամբ: Բորխեսի գիտելիքների շրջանակը հսկայական է, հակիրճ էսսեում սեղմված ինֆորմացիան՝&nbsp; ահռելի, բայց ընթերցողը երբեք իրեն ձանձրալի հանրագիտակի առջեւ չի զգում, այլ, ավելի ճիշտ, հետաքրքիր դասախոսի, որն անբռնազբոս ոճով բացատրում է համաշխարհային ստեղծարար ոգու ծնած տարբեր երեւույթներն ու մղում է նոր պրպտումների, հավելյալ իմացության:
[[gallery4]]
-Ինչպիսի՞ն էր թարգմանության ընթացքը: Ի՞նչ դժվարությունների եք բախվել թարգմանելիս:

-Թարգմանությունը որոշակի դադարներով տեւել է 4 տարի (ընթացքում պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունս, ընդունվել եմ Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարան եւ մեկ ուսումնական տարի անցկացրել Իսպանիայում): Վերջին մեկուկես տարին ամբողջությամբ նվիրել ենք խմբագրական աշխատանքին, ծանոթագրությունների պատրաստմանը: Բացի տեքստի բովանդակային բարդություններից, որոնք հաղթահարելուն օգնել է Բորխեսին ու նրա արծարծած հեղինակներին նվիրված վերլուծական նյութերի, հանրագիտարանների, նաեւ հենց&nbsp; գրողի այլ ստեղծագործությունների ուսումնասիրությունը, դժվարություններ են հանդիպել նաեւ արգենտինյան իսպաներենին հատուկ տեղական որոշ արտահայտությունների թարգմանության ժամանակ, որոնց դեպքում դիմել ենք արգենտինացի մասնագետների օգնությանը:

- Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան 2010-ին Նոբելյան իր ճառում նշել է, որ փոքր-ինչ ամաչում է` ստանալով մի մրցանակ, որը Բորխեսը չի ստացել: Բորխեսն&nbsp; ինքը ինչպե՞ս է արձագանքում դրան:&nbsp; &laquo;Հավերժության պատմություն&raquo; ժողովածուում ընթերցողը կարո՞ղ է գտնել այս հարցի պատասխանը:

- Մեր ժողովածուի մեջ այս հարցին անդրադարձ չկա. այդուհանդերձ, թե՛ Բորխեսը, թե՛ գրողի այրին Նոբելյան հանձնաժողովի անբարեհաճությունը բացատրել են քաղաքական պատճառներով: Ինչպես ներկայացվել է տարբեր հարցազրույցներում, մրցանակի առաջադրված Բորխեսը զրկվում է դրանից Չիլիի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու նպատակով Չիլի մեկնելուց հետո, որտեղ նրան ընդունում է Պինոչետը:

Արմինե Սարգսյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Лиды для фрилансеров Golubinbot



VIP

Радио Romantika приглашает погрузиться в мир киномузыки




Українські новини

Охорона і Безпека це ОіБ: замовляй охорону в Києві та Харькові



Новости 24 часа

Более 100 студентов посетило СЛД Курск в рамках акции «Неделя без турникетов»



Game News

«Война миров: Сибирь»: что мы знаем о новой российской игре



Москва

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



News Every Day

Ramon Cardenas aims to cement his contender status agains Jesus Ramirez Rubio tonight



Интернет

ТСД SAOTRON RT-T50: высокопроизводительный терминал сбора данных промышленного класса





Певец

Певец Андрей Губин дал интервью в маске и заявил, что стал очень плохо выглядеть



Москва

Премии лучшим работникам предприятий вручили в Луховицах



Ига Свёнтек

Свёнтек: я чувствую, что с каждым годом получаю всё большую поддержку



Москва

По запросу Баку в Москве незаконно был задержан известный российский политолог Михаил Александров



Сбер

Сбер подарил Орлу умный фонтан



Симферополь

Возможность открытия в мае прокомментировали в Воронежском аэропорту



Москва

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



Москва

Собянин: Искусственный интеллект станет базовой медицинской технологией в Москве



Москва

По запросу Баку в Москве незаконно был задержан известный российский политолог Михаил Александров



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Zoomlion продемонстрировала последние достижения на выставке INTERMAT





Путин в России и мире
Москва

Мария Захарова раскритиковала высказывание Нэнси Пелоси о Путине и протестах в США


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Ru24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Пётр Чайковский

В Воткинске 7 мая отметят День рождения Петра Чайковского



Москва

Премии лучшим работникам предприятий вручили в Луховицах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net