Հովհաննես Դանիելյանը Chemistry Cup-ում 2-րդ տեղն է զբաղեցրել
Մինչեւ 49 կգ քաշային կարգի եզրափակչում հայ բռնցքամարտիկը հանդիպել է էկվադորցի Կառլոս Քուպոյի հետ: Դանիելյանը 0:5 հաշվով պարտություն է կրել ու բավարարվել արծաթե մեդալով:
Մրցաշարում նա մեկնարկել է կիսաեզրափակչում ու մեկ հաղթանակ տոնել:
Chemistry Cup-ում Հայաստանը ներկայացրել են երեք բռնցքամարտիկներ: