Հայաստանի Մ-17 տ. ընտրանին վաղվանից կպատրաստվի ԵԱ-ի էլիտ ռաունդին
Մարտի 23-ին հայ ֆուտբոլիստները կմրցեն Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի եւ 28-ին՝ Ֆինլանդիայի հավաքականների հետ:
Հայաստանի ընտրանին մարտի 16-20-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստների: