Ժոզե Մոուրինյո. «Ռոստովի» հետ մեզ շատ կարեւոր հանդիպում է սպասվում
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ այդ հանդիպումն իրենց համար շատ կարեւոր է:
«Ամենասկզբից էլ այդ մասին ենք ասում, այդ պատճառով էլ Եվրոպայի լիգայում ուժեղ ու լավ թիմերի հետ ենք մրցում, փորձում ենք առաջընթաց արձանագրել: Կարծում եմ երկրպագուները մեզ լրացուցիչ էներգիա կտան ու հավատում ենք, որ վաղը կկարողանանք դուրս գալ 1/8 եզրափակիչ»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Այս հանդիպմանը կկարողանա մասնակցել Զլատան Իբրահիմովիչը, որը Անգլիայի գավաթի խաղարկությունը բաց է թողել որակազրկման պատճառով: Հանդես է գալու նաեւ «Չելսիի» հետ խաղում կարմիր քարտ ստացած Անդեր Էրրերան: Իսկ վնասվածքներ ստացած Ուեյն Ռունին ու Անտոնի Մարսիալը չեն օգնի թիմին: