Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Սիփանը, որ դուրս եկավ թաքստոցից եւ իր հետեւից տարավ ուրիշներին

Սիփանը, որ դուրս եկավ թաքստոցից եւ իր հետեւից տարավ ուրիշներին

Սպիտակ ձեռնափայտը գետնին սահեցնելով ու ավելի հաճախ՝ հարվածելով՝ &laquo;կըտ-կըտ&raquo;, Սիփանը քաղաքի մի ծայրից մյուսը ոտքի տակ է տալիս: Սպիտակ փայտիկը չտեսնող մարդկանց ճանապարհի ամենալավ ընկերն է: Փողոցն անցնելիս՝ փայտիկը մի փոքր բարձրացնում է՝ զգուշացման ժեստ է: &laquo;Լեհաստանից Գերմանիա գնացող միջազգային մայրուղու երթեւեկությունն ընդամենն այս մի ժեստով կանգնեցնում էինք: Հիմա փորձում եմ մեր վարորդներին սովորեցնել&raquo;,- ասում է Սիփան Ասատրյանը:

Տեսողությունից զրկվել է 4 տարեկանում: Ասել են՝ գրիպի հետեւանք է: &laquo; Ժամանակին կարծում էի, որ հնարավոր չէ ինքնուրույն լինել, ինչ-որ բան հաղթահարել: Անընդհատ պատճառներ էի գտնում՝ Երեւանը հարմար չէ, մարդիկ լավը չեն: Միգուցե չարացած էի, մեղադրում էի մարդկանց, միգուցե՝ ծնողներիս, Աստծուն, բոլորին, բացի՝ ինձնից: Բայց եկավ մի ժամանակ եւ հասկացա՝ հնարավոր է քայլել, հաղթահարել ինչ-որ բաներ, երբ ինքդ քո մեջ ես հաղթահարում դրանք, հաշտվում ես ինքդ քեզ հետ, քո խնդրի հետ: Հիմա էլ չեմ մտածում այդ կորստի մասին: Ի վերջո, բոլորն ունեն խնդիրներ՝ մեկը՝ ֆինանսական, մյուսը՝ հոգեկան, երրորդը՝ հոգեբանական, ֆիզիկական, սրտանոթային խնդիր, որն արտաքուստ չի երեւում: Էականն այն է, թե մենք ինչպես ենք դրանց վերաբերվում&raquo;:

Սիփանը 27 տարեկան է: Բանասեր է, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ (չտեսնող երեխաների կրթությամբ եւ դաստիարակությամբ զբաղվող մասնագետ): Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող &laquo;Ազգային առաջնորդության ինստիտուտ&raquo; կազմակերպության տեղեկատվության եւ հաղորդակցության համակարգողն է, հայերենից անգլերեն թարգմանություններ է կատարում: Լեհաստանում վերապատրաստվելով՝ դարձել է չտեսնող մարդկանց տարածական կողմնորոշման հրահանգիչ. կարեւոր, բայց Հայաստանում քիչ հանդիպող մասնագիտություն: Լեհ վերապատրաստողների վկայությամբ՝ Սիփանը Եվրոպայում միակ չտեսնող հրահանգիչն է (այստեղ ընդունված չէ, որ չտեսնողը լինի տարածական կողնորոշման հրահանգիչ, ի տարբերություն՝ Ամերիկայի): Չտեսնող մարդկանց կրթելը, օգնելը, որ բացահայտեն իրենց կարողություններն ու ապրեն լիարժեք կյանքով, Սիփանն իր առաքելությունն է համարում: Ամեն շաբաթ մի խումբ չտեսնող մարդիկ հավաքվում են &laquo;Ազգային առաջնորդության ինստիտուտ&raquo;-ում, որտեղ Սիփանը տեսնող մասնագետ-օգնականների հետ տարածական կողմնորոշման դասեր է տալիս՝ ինչպես օգտվել սպիտակ ձեռնափայտից, ինչպես զարգացնել զգայարանները, դառնալ ինքնուրույն: Տարբեր վարժություններ են կատարում, օրինակ՝ մասնակիցներից պահանջվում է սենյակի որեւէ կետում հնչող զանգը լսելով՝ գտնել ձայնի աղբյուրը, փորձել շրջանցել այն:
[[gallery1]]
&laquo;Ես շատ եմ սիրում մետրո, մեր քաղաքի զարդն եմ համարում: Ինձ համար մի միստիկ, գետնի տակ փորված հետաքրքիր աշխարհ է: Տեսողությունս կորցնելուց հետո հիմնականում հայրիկիս հետ էի նստում մետրո ու միշտ մտածում էի՝&laquo;տեսնես մի օր ես կկարողանա՞մ ինքնուրույն օգտվել այս հրաշալի տրանսպորտից&raquo;: Երբ առաջին անգամ լեհ մասնագետն ասաց՝ &laquo;այսօր գնում ենք մետրո&raquo;, ուղղակի ցնցվեցի՝ &laquo;ինչպե՞ս կարող է չտեսնող մարդն օգտվել մետրոյից&raquo;: Անհիմն վախ էր իմ մեջ: Երբ ինքնուրույն իջա-բարձրացա շարժասանդուղքով ու հասկացա, որ հնարավոր է չընկնել այդ գծերի մեջ, քանի որ ունես սպիտակ փայտիկ, լսելիք, շոշափելիք, այլ զգայարաններ եւ այդ զգայարանները ճիշտ գործածելու հնարավորություն, ես այդ օրը երջանկությունից մեռնում էի: Ինձ հաղթանակած էի համարում&raquo;,- ծիծաղում է Սիփանն ու ավելացնում, որ ամենամեծ հաղթանակն ինքնաճանաչության ուղին բռնելն էր. ճանաչելով ու ընդունելով իրեն այնպիսին, ինչպիսին կա, կարողանում է նայել իր խնդիրներին և հասկանալ, որ դրանք ունեն իրենց լուծումները, եւ դա ուժեղացնում է:

Սիփանի կյանքում հաղթանակները շատ են ու մի քիչ տարբեր հաղթանակի մասին ընդունված պատկերացումներից: Երբ տեսողությունը հանկարծակի կորցրեց, ընտանիքը երեխայի խնդրի հետ մնաց միայնակ. այն տարիներին հաշմանդամություն ունեցող մարդկանցով զբաղվող կազմակերպություններ չկային: Ու Սիփանի համար տունը դարձավ թաքստոց:

&laquo;Հասարակությունը, ընտանիքիս անդամների շոկային վիճակը, խնդիրս չընդունելը, անտեղյակությունը, մարդկանց չտեսնելը փակել էին ինձ: Հաղթանակներիցս մեկն էլ այն է, որ կարողանում եմ հաղորդակցվել, շփվել մարդկանց հետ: Այն Սիփանը, որը մի ժամանակ վախենում էր օտար մարդկանցից, փորձում էր անընդհատ փակվել տանը, սենյակում, այսօր դուրս է գալիս կանգառ, մարդկանցից հարցնում է տրանսպորտի համարներ, եթե անծանոթ տեղ է գնում, հարցնում է, թե ուր ենք հասել, եթե մոլորվում կամ ելքեր չի գտնում, անպայման դիմում է մարդկանց&raquo;:

Սիփանը շոշափելով, լսելով, հոտառությամբ ճանաչում է Երեւանը, որը շատ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Սիփանն այլ ճանապարհ է ընտրել՝ ինքն է հարմարեցնում քաղաքն իրեն:
[[gallery2]]
&laquo;Իհարկե լավ կլիներ, որ մեր քաղաքը հարմարեցված լիներ հաշմանդամություն ունեցող մարդկանց, սակայն չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել տանը և պահանջել ինչ-որ բաներ: Ցանկացած անհարմարություն ես դարձնում եմ հարմարություն: Քանդված մայթը կարող է նշան դառնալ, որ ես հասնում եմ իմ տան տարածք: Օգտագործում եմ իմ մնացած զգայարանները՝ լսողություն, հոտառություն, մաշկամկանային զգացողություն, շոշափելիք, մետրոն գտնում եմ հոտով, քամու ուղղությամբ: Կենցաղային բազմաթիվ խնդիրներ ինձ համար դառնում են լուծելի: Խանութ եմ գնում միայնակ, հեռախոսս եմ լիցքավորում: Գրեթե կախվածություն չունեմ որեւէ կողմնակի անձից: Ցավոք սրտի, շատ քչերն են կարողանում հաղթահարել սպիտակ ձեռնափայտ գործածելու բարդույթը, հատկապես՝ սեփական բնակավայրում: Հոգեբանական խնդիր է առաջացնում: Մարդիկ ասում են՝ մենք Եվրոպայում կօգտագործենք փայտիկը, Երեւանում չենք օգտագործի, այստեղ մեզ ճանաչում են: Սեփական խնդրից փախչելու, սեփական խնդրի հետ չհաշտվելու գործընթաց է, որին բախվում են հաշմանդամություն ունեցող բոլոր մարդիկ. մեկը հաղթահարում է, մյուսը չի հաղթահարում: Չնայած՝ 7-8 տարի օգտագործում եմ սպիտակ փայտիկ, բայց երբեմն հասնելով շենքի մոտ՝ ծալում եմ, ու հասկանում եմ՝ ինչքան հզոր է հասարակության կարծիքը: Հետո ինքս ինձ ասում եմ՝&laquo;ինչո՞ւ ես ամաչում մի բանից, որը քեզ ինքնուրույնություն է տալիս&raquo;:
[[gallery3]]
Սիփանն ասում է, որ Հայաստանում սպիտակ ձեռնափայտեր չկան, արտերկրից են բերում, չկան վերականգնողական կենտրոններ: Հատուկ դպրոցում, երեխաների հետ աշխատելով, որոշ չափով փորձում են լրացնել բացը: Բայց եթե մեկը կորցրել է տեսողությունը մեծ տարիքում, ինչպե՞ս պետք է հաղթահարի հոգեբանական խոչընդոտը, անցնի ադապտացիայի շրջանը, հարմարվի իր նոր վիճակին: Քիչ, բայց ակտիվ չտեսնողներով փորձում են ապացուցել՝ամեն ինչ հնարավոր է: Տեսողության խանգարումներ ունեցող մի խումբ երիտասարդներով ստեղծել են &laquo;Մենք&raquo; ինտերնետային ռադիոն, որի եթերում անդրադառնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին:

&laquo;Կարծում եմ՝ օրինակներն ու անհատները հասարակության մեջ շատ մեծ գործ կարող են կատարել եւ կատարում են: Իմ գաղափարախոսությունն է, որ մենք ինքներս պետք է լինենք այդ օրինակները: Հաճախ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսում են հաշմանդամություն չունեցող անձինք, շահեր են ներկայացնում: Իմ կարծիքով, ամեն մարդ ինքը պետք է լինի օրինակ իր ոլորտում՝ իր ապրելակերպով: Եթե ոչ ես, ապա ո՞վ ներկայացնի ինձ: Անտեղյակ հասարակությանը ես պիտի ասեմ, որ լինում են էսպիսի դեպքեր, մենք լացելով ոչինչի չենք հասնի, պիտի ուրախանանք, որ կարողանում ենք հաղթահարել դրանք: Կարծում եմ՝ սա յուրահատկություն է, նույնիսկ խնդիր էլ չէ&raquo;:

Սիփանը հավատում է՝ մի ծաղկով գարուն կգա: Ու այդ համոզմունքով հաճախ տուն տանող ճանապարհի մի մասը ոտքով է անցնում, որ շատերը տեսնեն սպիտակ փայտիկով քայլող մարդու:
[[gallery4]]
&laquo;Ինձ այնքան մարդ է մոտենում, ասում՝ ես Ձեզ շատ եմ տեսել, եկեք օգնեմ: Իհարկե, դեռեւս շատ կան զարմացած հայացքներ, շատերը չեն հասկանում, որ չտեսնող ես: Մտածում են՝ եթե չտեսնող է, ինչի՞ է դուրս եկել, ինչպե՞ս է դուրս եկել: Կարծում եմ՝ կրթությունը, քաղաքակրթվելը ամենակարեւորն է մարդու, առավել եւս՝ չտեսնողի համար: Հեքիաթներում շատ եմ հանդիպել &laquo;կույր մուրացկան&raquo; արտահայտությանը, էդպիսի մտածելակերպ կա հասարակության մեջ: Այդ պատճառով շատ ծնողներ ամաչում են, հերքում են խնդիրը, չեն համակերպվում, որ իրենց երեխան ընդամենն ունի հատուկ կրթության կարիք, որի միջոցով կարող է հասնել բազմաթիվ բարձունքների: Ես միշտ չտեսնողներին ասում եմ, որ մեր ամենակարեւոր խոսքերը պետք է լինեն՝ &laquo;ներողությունը&raquo; ու &laquo;շնորհակալությունը&raquo;: Երբեմն շնորհակալություն եմ ասում, հետո պարզվում է՝ ծառ էր, մարդ չէր: Նույնիսկ պատահել է, որ ավտոբուսի նստարանից եմ ներողություն խնդրել՝ կարծելով, որ դատարկ չէ&raquo;:

Հաղթանակները Սիփանը կիսում է ընտանիքի՝ կնոջ ու չորս ամսական դստեր հետ:

&laquo;Միշտ հարցնում են՝ կի՞նդ էլ չի տեսնում: Ասում եմ՝ չէ, կինս տեսնող է: Կարծրատիպային է մտածելակերպը, որ եթե չտեսնող ես, պիտի չտեսնողի հետ ամուսնանաս, եթե չլսող ես՝ չլսողի:&nbsp; Փառք Աստծուն, կինս ինձ առաջ մղող կերպար է: Հատուկ մանկավարժ-հոգեբան է, անընդհատ փորձում է աջակցել, ինչ-որ բաներ սովորեցնել, շատ է օգնում, որ չզգամ ֆիզիկական խնդրիցս ծագող որոշակի հարցեր եւ հաղթահարեմ դրանք: Ծնողներս էլ են փորձում ինձ օգնել&raquo;:

Շատ խնդիրներ Սիփանի համար հաղթահարված են: Ամուսնու ու հոր պարտավորությունները ստիպում են նոր բարձունքներ հաղթահարել: Գլխավոր նպատակն ու երազանքն այս պահին իր առաքելությունն իրականացնելու համար նոր հնարավորությունների ստեղծումը, հմտությունների ավելացումը, անձնային աճն&nbsp; ու բարձր վարձատրվող աշխատանք ունենալն է:

Լուսինե Ղարիբյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70



Мир

Стало известно, куда неожиданно и массово устремились российские туристы на майские: это оказался вовсе не обычный курорт, а работающий по специальному закону






Новости 24 часа

Россия, Культура, Дети: конкурс на новую эмблему обьявил Театр Ульгэр в Республике Бурятия



Game News

Badlands Champions 1.5.141



Москва

Скончался художник Сергей Андрияка



News Every Day

Ange Postecoglou in spectacular touchline bust-up with fan before slamming ‘fragile’ Tottenham after Man City loss



Настроение

Краски севера IV



Москва

Путин: РФ и КНР договорились укреплять контакты по линии банков



Антонина Арталевская

Патриотическую акцию «Синий платочек» провели в Нижнем Новгороде в день прибытия «Поезда Победы»



Москва

Татьяна Марчук выпустила альбом «Развивашки из кармашка» на лейбле Riki Music



WTA

Ангеліна Калініна поступилася восьмій ракетці світу Саккарі на турнірі WTA 1000 у Римі: результат



Москва

Фестивальный праздник «Музыка моего города» в Улан-Удэ включил в программу спектакль Театра кукол «Ульгэр»: Россия и Культура, Праздник и Дети



#123ru.net

«СВЯТОЙ ЛЕНИН» помогает Государственной Думе РФ оптимизировать налоговую сферу. «СВЯТОЙ кибер ЛЕНИН» удаляет налоги: перезагрузка.



Симферополь

Россия, Культура и Дети: детский конкурс эмблемы обьявил Театр кукол в Улан-Удэ



Москва

Россия, Культура, Дети: конкурс на новую эмблему обьявил Театр Ульгэр в Республике Бурятия



Москва

Неделя мэра: завод «Москвич», гранты для школ искусств и система городских вокзалов



Москва

Состоялась Байкальская театральная школа в Бурятии: Россия и Культура, Дети



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Николай Анатольевич Асаул про экологичные изменения в городском транспорте Москвы





Путин в России и мире
Москва

В мире могут закрыть поставки из Китая. «Святой Ленин» на встрече В.В. Путина и Си Цзиньпина повышает качество жизни народам России, Китая, всего мира.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Несчастный случай

Несчастный случай произошел на судостроительном заводе Томской области



Москва

ФАС разрешила спор российских кондитеров из-за бренда пирожного «Муравейник»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net