«Լեսթերի» հերթական հրաշքը. Անգլիայի չեմպիոնը ՉԼ-ի քառորդ փուլում է
Իսպանիայում «Սեւիլիան» հյուրընկալել է «Լեսթերին»: Առաջին խաղում «Սեւիլիան» հաղթել էր 2:1 հաշվով: Սակայն հյուրընկալվելիս Անգլիայի գործող չեմպիոնները կարողացել են հերթական անակնկալը մատուցել ու հաղթանակ են տարել` 2:0: Պատմության մեջ առաջին անգամն է, որ «աղվեսները» դուրս են եկել ՉԼ-ի քառորդ եզրափակիչ:
Սեփական հարկի տակ «Յուվենթուսին» հաջողվել է կրկին հաղթել «Պորտուին»: Առաջին կեսում Պերեյրան կարմիր քարտ է ստացել, ու մնացած հատվածը պորտուգալացիներն անցկացրել են 10 հոգով: Երկու րոպե անց Դիբալան բացել է խաղի հաշիվը, որը մինչեւ վերջ չի փոփոխվել: Ընդհանուր 3:0 հաշվով իտալացիներն առավելության են հասել մրցակից նկատմամբ ու կշարունակեն պայքարը ՉԼ-ում: