Ղազախստանի ընտրանին սկսում է պատրաստվել Հայաստանի հետ խաղին
Մարտի 26-ին թիմերը Երեւանում հանդիպելու են 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մինչ այդ ղազախները մարտի 22-ին ընկերական հանդիպում են անցկացնելու Կիպրոսի ընտրանու հետ:
Հանդիպումներին մասնակցելու համար հրավիրվել են դարպասապահներ Դավիդ Լորիան, Ստաս Պոկատիլովը, Ալմատ Բեկբաեւը:
Պաշտպաններից հայտացուցակում են Դմիտրի Շոմկոն, Յուրի Լոգվինենկոն, Ալեքսանդր Կիսլիցինը, Գաֆուրժան Սույումբաեւը, Սերգեյ Մալիյը, Վիկտոր Դիմիտրենկոն, Դմիտրի Միրոշնիչենկոն, Գրիգորի Սարտակովը:
Կիսապաշտպաններից հրավիրվել են Սարիկժան Մուժիկովը, Իսլամբեկ Կուատը, Բաուրժան Իսլամխանը, Գեորգի Ժուկովը, Մակսատ Բայժանովը, Ազատ Նուրգալիեւը, Մարդան Տոլեբեկը, Երկեբուլան Տունգիշբաեւը, Ասխատ Տագիբերգեն:
Հարձակման գիծն էլ կազմելու են Ռոման Մուրտազաեւը, Տանատ Նուսերբաեւը, Ալեքսեյ Շյոտկինը եւ Սերգեյ Խիժնիչենկոն:
E խմբում Հայաստանն ու Ղազախստանը զբաղեցնում են վերջին 5-րդ ու 6-րդ տեղերը 3 ու 2 միավորներով: