Իկեր Կասիլիասը եվրագավաթներում նոր ռեկորդ է սահմանել
Այդ հանդիպումն իսպանացի դարպասապահի համար 175-րդ է եղել եվրագավաթներում: Նախկինում ռեկորդը պատկանում էր իտալացի հայտնի պաշտպան Պաուլո Մալդինիին: Նա իր հաշվին 174 հանդիպում ունի գրանցած:
2016-ի սեպտեմբերին Կասիլիասը ռեկորդակիր էր դարձել Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերի քանակով, իսկ հոկտեմբերին՝ դարպասն անառիկ պահելու համար: