Բացվել է լիտվացի լուսանկարիչ Անտանաս Սուտկուսի ցուցահանդեսը
«Միրզոյան գրադարան-ում» բացված լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 15-ը:
«Ներկայացված լուսանկարներն արվել են 1965թ. ամռանը, երբ ֆրանսիացի գրողներ Ժան-Պոլ Սարտրը եւ Սիմոնա դը Բովուարը այցելեցին Լիտվա՝ Կուրշյան ծանծաղուտ: Կուրշյան ծանծաղուտը 98կմ երկարությամբ նեղ, կոր ավազաթումբ է, որը բաժանում է Կուրշյան ծովածոցը Բալթիկ ծովի ափից: Այն համարվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր՝ 2000թ.-ից ի վեր»,- ասել է Էրիկաս Պետրիկասը։
Լիտվայի դեսպանը նաեւ շնորհավորել է հայրենակիցներին՝ Լիտվայի անկախության 27-ամյակի կապակցությամբ, որը նշվում է այսօր՝ մարտի 11-ին։