Պատանի ըմբիշները Տալինում միջազգային մրցաշարի են մասնակցելու
Մարզիչ Գոռ Աբգարյանը Mediamax Sport-ին ասել է, որ Հայաստանը ներկայացնելու են 3 մարզադպրոցների սաներ՝ Նորայր Մուշեղյանի, Աշտարակի ու էջմիածնի:
Մրցաշարում մինչեւ 44 կգ քաշային կարգում ուժերն է չափելու Անի Առաքելյանը, հանդես են գալու նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Հայկ Ղազարյանը (34 կգ), Հենրիկ Գեւորգյանը, Գասպար Տերտերյանը (38 կգ), Արծրուն Բաղդասարյանը եւ Նարեկ Կիրակոսյանը (53 կգ):
Մրցաշարի ավարտից հետո ըմբիշները ապրիլի 3-6-ը համատեղ ուսումնամարզական հավաքի են մասնակցելու:
«Մենք պատրաստվելու ենք մայիսի 19-21-ը Բելգրադում կայանալիք դպրոցականների Եվրոպայի առաջնությանը: Այնտեղ միանշանակ ելույթ է ունենալու Անի Առաքելյանը, տղաների կազմն ընտրել կօգնի այս մրցաշարը: Անհրաժեշտության դեպքում հաշվի կառնենք Հայաստանի առաջնության արդյունքները»,- նշել է նա: