Կատալոնական հրաշքը. «Բարսելոնան» ՉԼ-ի քառորդ եզրափակչում է
«Նոու Կամպ» մարզադաշտում «Բարսելոնան» 6:1 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին ու դուրս եկել հաջոդ փուլ: Ընդամենն օրեր առաջ Լուիս Էնրիկեյի թիմը Փարիզում զիջել էր 0:4 հաշվով, ու շատերը համոզված էին, որ պատասխան խաղում գոլառատ հանդիպում չի լինելու:
Սակայն «Բարսայի» ֆուտբոլիստներն իսկական տոն են նվիրել երկրպագուներին ու 6 անգամ գրավել մրցակցի դարպասը: Աչքի են ընկել Սուարեսը, Մեսսին, Նեյմարը (2 անգամ), Ռոբերտոն, իսկ Կյուրզավան ինքնագոլի հեղինակ է դարձել: ՊՍԺ-ի միակ գնդակը Կավանիի հաշվին է:
Դորտմունդի «Բորուսիան», որը նույնպես առաջին խաղում զիջել էր «Բենֆիկային» (0:1), շարունակելու է պայքարը: Թոմաս Տուխելի սաները հաղթել են 4:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Պուլիշիչը: