Ձյուդոյի ընտրանին Չեխիայում մասնակցում է միջազգային հավաքի
Այն ձյուդոյի Եվրոպական Միության նախագիծն է, որը մեկնարկել է 2010 թվականին եւ նպատակ ունի օգնել եվրոպական լավագույն մարզիկներին նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ասել է, որ այն մարզիկները, ովքեր հավաքի ընթացքում իրենց լավ կդրսեւորեն, կմասնակցեն ապրիլի 1-2-ը Դուբրովնիկում (Խորվաթիա) կայանալիք միջազգային մրցաշարին:
«Այդտեղից էլ մեկնելու ենք Սոչի, որտեղ Ռուսաստանի թիմի հետ համատեղ հավաք ենք ունենալու: Դա կլինի վերջին նախապատրաստական փուլը Եվրոպայի առաջնությունից առաջ»,- ասել է մարզիչը: