Արտերկրում բուժվող զինհաշմանդամները թոշակ կստանան լիազորագրով
Համապատասխան նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:
«Այս հարցում այսօր որոշակի սահմանափակումներ ունենք, որոնք նախագծի ընդունմամբ կվերացվեն»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Գործող օրենքով կենսաթոշակը լիազորագրով նշանակվում կամ վճարվում է միայն այն դեպքերում, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում: