Սլովենիայում այսօր մեկնարկում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը
Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ մրցավայրում են 13 հայ հրաձիգներ: Նրանք են Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը (հրացան):
Իրենց ուժերն են փորձելու նաեւ Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) եւ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը (վազող թիրախ):
Հայ հրաձիգները պայքարը սկսելու են վաղվանից: Առաջնությունն ավարտվելու է մարտի 12-ին: