Պայմանագրային զինծառայողները ծխախոտի փոխարեն գումար կստանան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին տրամադրվող ծխախոտին, քանի որ դեռ 2008-ից շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար:
«Պայմանագրային զինծառայողների դեպքում եւս սա չի տեղավորվում մեր ընդհանուր քաղաքականության եւ տրամաբանության մեջ, քանի որ նրանց տրվում է օրական մեկ տուփˋ նույն տիպի ծխախոտˋ անկախ զինծառայողի նախընտրության: Կան նաեւ զինծառայողներ, ովքեր ընդհանարապես չեն ծխում»,-ասել է նախարարն ու նշել, որ կառավարության հավանությանն արժանացած մեկ այլ նախագծով առաջարկվում է ծխախոտի փոխարեն պայմանագրային զինծառայողներին եւս հատկացնել գումար, որպեսզի չծխողներն անձամբ տնօրինեն իրենց հասանելիք գումարը, իսկ ծխողները գնեն իրենց նախընտրած ծխախոտը: