Լեւոն Աղասյանի այս տարվա առաջին մեկնարկը հաղթական է եղել
Նա մասնակցել է Ղազախստանում կայացած Օլգա Ռիբակովայի անվան մրցաշարում: Եռացատկորդը 16.59 մ արդյունքով լավագույնն է ճանաչվել: Պատվոհարթակի մյուս երկու տեղերը զբաղեցրել են ղազախ աթլետները:
Ամռանը Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերում Աղասյանը ցույց էր տվել 15.54 արդյունք: Մարզիկին չէր հաջողվել հաղթահարել որակաորման փուլի արգելքը: