Շահին Միրզոեւ. «Հայաստան գալով չեմ սխալվել»
Նա մի քանի օր առաջ փախել է Ադրբեջանից եւ ապաստան է ստացել Հայաստանում:
Ելույթ ունենալով կոնֆերանսում, Շահին Միրզոեւն ասել է.
«Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում եւ նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից փախել է Ռուսաստան, այնտեղից էլ՝ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում եւ այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ, Հայաստան գալով չեմ սխալվել»։