Քննարկվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների մասը
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել համաձայնագրի «Ծառայությունների առեւտուր», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցներ» ուղղություններով, ինչպես նաեւ ամփոփել «Ապրանքների առեւտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առեւտրի տեխնիկական խոչընդոտներ», «Մաքսային հարցեր», «Մրցակցություն», «Պետական մասնակցությամբ ձեռնարկություններ», «Առեւտուր եւ կայուն զարգացում» ուղղություններով բանակցությունները: