Ռիոյի Օլիմպիական կառույցները վեց ամիս անց
Սակայն, ինչպես պարզվում է, այդ ամենը նախատեսված է եղել ընդամենը երկու ամսվա համար, երբ այդ կառույցներում կայացան Օլիմպիական, ապա նաեւ Պարալիմպիկ խաղերը:
The Guardian-ը գրում է, որ խաղերի ավարտից վեց ամիս անց դժվար է հավատալ, որ այդտեղ կայացել են սպորտային ամենասպասված իրադարձությունները:
Հայտնի «Մարականա» մարզադաշտը, որտեղ անցկացվել են ոչ միայն ֆուտբոլային հանդիպումներ, այլ նաեւ խաղերի բացման ու փակման արարողությունները, անճանաչելի է դարձել: Կոտրվել են ոչ միայն պատուհանները, այլ նաեւ նստարանները, դռները, գողացել են էլետկտրալարերը, ցուցատախտակները:
Ամենամեծ կենտրոնում՝ Բարրայում, գրեթե ավերվել են ջրային մարզաձեւրի համար նախատեսված կառույցը, թենիսի կենտրոնական կորտը, կարիոկաները, որտեղ ընթանում էին տարբեր մարզաձեւրի մրցումները:
Նույն անմխիթար վիճակն է նաեւ Դեոդորոյում: 16 մլն ֆունտ արժեցած գոլֆի դաշտից այսօր գրեթե ոչինչ չի մնացել:
Ռիոյի բնակիչները, սակայն, սա նորմալ են համարում: Նրանք խոստովանել են, որ մի երկրում, որտեղ կոռուպցիան բարձր մակարդակի վրա է, բարձր է աղքատության ցուցանիշը, բնակչության մեծ մասն օթեւան չունի, այսպիսի պատկերը սովորական է: