Վարչապետն ու Կաթողիկոսը քննարկել են պետություն-եկեղեցի կապերը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորել է Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը եւ իրականացվող ծրագրերը:
Գարեգին Բ-ն գոհունակությամբ արձանագրել է, որ Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն եւ նրա կառույցներին:
ՀՀ վարչապետը եւս կարեւորել է պետություն-եկեղեցի համագործակցությունը, ինչպես նաեւ ներկայացրել իրականացվող բարեփոխումների ընթացքը: