Կայացել է Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունը
8 քաշային կարգերում հանդես են եկել 28 մարզուհիներ: Մինչեւ 48 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Տանզելիա Գրիգորյանը, 53-ում՝ Վալենտինա Մովսիսյանը, 58-ում՝ Աննա Գովելյանը:
Առաջնության լավագույնների կոչմանն են արժանացել նաեւ Իզաբելա Յայլյանը (63կգ), Լիանա Գյուրջյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Տաթեւ Հակոբյանը (90 կգ) եւ Արփինե Դալալյանը (+94 կգ):
Վաղը տղամարդկանց առաջնությունում պայքարը սկսելու են մինչեւ 56 ու 62 կգ քաշային ծանրորդները: