ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա փետրվարին
«Մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին, քանի որ համաձայնագրում ընդգրկված թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բաժինները գրեթե համաձայնեցված են»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ մոտ ապագայում Հայաստանը հնարավորություն կունենա հայտարարել, որ ավարտում է 2015թ. դեկտեմբերին ԵՄ-ի հետ մեկնարկած բանակցային այս գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում Հայաստան է այցելելու ԵՄ պատվիրակությունը։
«Այցի շրջանակում հնարավորություն կունենանք եւս մեկ անգամ ճշգրտումներ անել»,- ասել է նախարարը։